Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)

Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան

Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան

- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին հրատարակություն, որը փոքր ժամանակ կարդացել էի ու արտանկարել բոլոր պատկերները։ Ասեմ, որ այդ գիրքը թերթելիս շատ հետաքրքիր հիշողություններ արթնացան...

 

- Եվ ի՞նչ որակի էին ստացվում այդ արտանկարները։


- Շատ վատ... Հասկանում էի, որ նկարներս վատն էին, բայց նկարելու ցանկությունն այնքան մեծ էր, որ համառորեն շարունակում էի աշխատել։

 

- Կա՞ր ինչ-որ մեկը, որին, այնուամենայնիվ, դուր էին գալիս Ձեր նկարները, և որը խրախուսում էր Ձեզ։


- Ո՛չ, քանի որ խիստ ինքնամփոփ երեխա էի ու սիրում էի ինքս ինձ զբաղեցնել։ Երբեք չէի սիրում կիսվել ուրիշների հետ. անգամ ծնողներիս ցույց չէի տալիս նկարներս։


Ամբողջ կյանքում երազել եմ նկարչական դպրոց գնալ։ Սովորում էի յոթերորդ դասարանում, երբ մեզ մոտ նկարչական դպրոց բացվեց։ Ես թախանձագին խնդրեցի, աղաչեցի ծնողներիս, որ ինձ այդ դպրոցն ուղարկեն, սակայն, վերջիններս չհամաձայնեցին։ Հավանաբար պատճառն այն էր, որ նրանք կանխավ որոշել էին, որ ես անպայման պետք է բժիշկ դառնամ, իսկ նկարչական դպրոց հաճախելս կարող էր վտանգել այդ ծրագիրը։ Հայրս գտնում էր, որ ճշմարիտ արվեստագետ լինելու համար անպայման պետք է հանճար լինել, և, որ միջակ նկարիչները դժբախտ մարդիկ են։ Ցավոք, իմ մեջ նա հանճարին բնորոշ ոչ մի գիծ չէր նշմարում։ Միայն շատ տարիներ անց, երբ ներկա էր իմ ցուցահանդեսներից մեկին, նկարներս երկար ուսումնասիրելուց հետո ասաց, որ միգուցե ժամանակին սխալ է գործել...


Նկարչական դպրոցին փոխարինեց նկարչական խմբակը, որը բացվել էր մեր դպրոցում։ Սկզբում բավականին շատ երեխաներ ոգևորված որոշեցին հաճախել այդ խմբակը։ Կարճ ժամանակ անց` բոլորը նկարչությունից «հոգնեցին», ու խմբակում մնաց ընդամենը մեկ սան` ես։ Բավականին հետաքրքիր պատկեր էր, երբ ուսուցիչը ընդամենը մեկ աշակերտի հետ նստում էր դպրոցի այգում ու Իշխանասարը նկարում։ Երևի տեսնելով նկարչության հանդեպ իմ սերը` ուսուցիչս չփակեց խմբակը ու դեռ երկար ժամանակ աշխատեց իր միակ աշակերտի հետ։

 

- Արդյունքո՞ւմ...


- Արդյունքում... դարձա բժիշկ...


Ուսանողական թոշակս հավաքում էի ու նկարչական պարագաներ գնում։ Ամբողջ տարին սպասում էի ամառային արձակուրդներին, երբ բավական ժամանակ էի ունենում զբաղվելու իմ սիրած գործով։ Նկարում էի հիմնականում իմ հայրենի սարերն ու բնությունը։

 

- Երևանի բնապատկերները կտավների չե՞ք վերածել։


- Ո՛չ, քաղաքն ինձ ավելի խորթ է ու կաշկանդող։ Ես ինձ իսկապես ազատ եմ զգում միայն բնության գրկում, որտեղ մարդը կարող է բացահայտել սեփական Ես-ը։ Լեռներում դու լեռներինն ես, լեռները` քոնը։ Իհարկե, մենակ սար բարձրանալուց վախենում էի ու միշտ ընկերներիցս մեկին համոզում էի, որ հետս գա։ Որևէ մեկը երկրորդ անգամ չէր համաձայնվում ուղեկցել ինձ, քանի որ ես ամբողջ օրը նկարում էի, իսկ ինքը` մնում արևի տակ։


Առաջին անգամ նկարներս սկսեցին ինձ դուր գալ միայն 18-19 տարեկանում։ Այդ պահից էլ սկսեցի նկարել նաև յուղաներկով։ Չգիտեի, թե անգամ յուղաներկն ինչպես է բացվում, չգիտեի` ինչպես վարվեմ դրա հետ։ Մի բան միայն հաստատ գիտեի. անպայման նկարելու եմ։ Այդ տարիներին երազում էի ծանոթանալ իսկական նկարիչների հետ։ Ինձ համար նրանք ինչ-որ մի այլ` առասպելական աշխարհի ներկայացուցիչներ էին։


Ցավոք, չկար մեկը, որ ինձ ծանոթացներ որևէ նկարչի հետ, իսկ ես այն ժամանակ չափից ավելի անհամարձակ էի, որպեսզի ինքնուրույն փորձեի կապեր հաստատել։ Կրթաթոշակիս մյուս մասն էլ տրամադրում էի գեղանկարչական ալբոմներ գնելուն։ Ինձ գրեթե բոլոր գրախանութներում արդեն ճանաչում էին։ Ուսուցիչներ չունեի, ու այդ ալբոմներն ինձ պետք էին,որպեսզի ուսումնասիրեի նկարչական տեխնիկան, փորձեի հասկանալ, թե ինչպես կարելիէ լավ նկարել, ինչպես կարելի է արտահայտել այս կամ այն գաղափարը, ձգտել կատարելության։ Այնպես որ կարելի է ասել, թե «ուսանել եմ» բազմաթիվ հանճարեղ նկարիչների մոտ, որոնք, ինչ խոսք, այդպես էլ պատկերացում չունեն իրենց «սանի» գոյության մասին...

 

- Եվ քանի՞ տարի տևեց Ձեր ''հեռակա ուսումնառությունը''։


- Շատ երկար, գուցե նույնիսկ մինչ օրս, որովհետև նկարել եմ մի քանի փուլով։ Ուսանողական տարիների արգասաբեր շրջանին հաջորդեց երկարատև «արձակուրդի» շրջան։ Ես ամուսնացա ու տասը տարի չնկարեցի, քանի որ եթե մի բան անում եմ, ապա պիտի անեմ ամենայն նվիրումով, իսկ փոքր երեխաներ ունեցող կինը ամբողջովին նվիրվում է իր երեխաներին։

 

- Ասում են, որ երկարատև ընդհատումից հետո նկարիչները ինչ-որ մի բան կորցնում են ու չեն կարողանում իրենց վերագտնել։


- Համաձայն չեմ, քանի որ ինձ մոտ հակառակ պատկերն է։ Իմ նկարներում կա այդ տասը տարիների ընթացքում կուտակված ներքին էներգիան։ Հիմա` տարիներ անց, մտածում եմ, որ գուցե այդ ընդմիջումն անհրաժեշտ էր։ Ինքնե՛րդ պատկերացրեք։ Ամուսնությունից տասը տարի անց նորից սկսեցի նկարել ուայնքան տարվեցի նկարչությամբ, որ նույնիսկ ընդունվեցի նկարչական մասնավոր ակադեմիա, որտեղ ինձնից բացի մնացած բոլորը 20-25 տարեկան էին։


- Ասել է թե դարձաք պրոֆեսիոնալ նկարի՞չ։


- Պատկերացրե՛ք, որ հենց այդ ակադեմիայում ստացած գիտելիքները նպաստեցին, որ հասկանամ, թե ինչ ահռելի տարբերություն կա պրոֆեսիոնալ նկարիչների ու դիլետանտների միջև։ Ցավոք, ես հայտնվեցի հենց վերջինների շարքերում։ Ժամանակին կարծում էի, թե կարևոր չէ, թե ինչպես ես ներկայացնում ասելիքդ,. շատ ավելի կարևոր է, թե ինչ ես ուզում ասել։ Հետագայում միայն հասկացա, որ պրոֆեսիոնալ մակարդակով ստեղծված գործը շատ ավելի հզոր է ու խոսուն։ Այս եզրահանգումից հետո փորձեցի առավելագույնս հեռանալ դիլետանտությունից ու հասնել պրոֆեսիոնալիզմի։ Կարծում եմ, որ աշխատասիրությանս շնորհիվ ինչ-որ հաջողությունների հասա։

 

- Ձեր անհատականության կայացմանը չի՞ խանգարել նկարչությունը։


- Իհարկե ո՛չ։ Եթե կյանքիցս հանենք նկարչությունը, այն կդառնա տխուր և անհետաքրքիր։ Կարծում եմ, որ նկարելը մի պարգև է, որը տրվում է ոչ բոլորին, ու տալիս հնարավորություն` ասելու այն, ինչ ուրիշ ոչ մի լեզվով չես ասի։ Չարտահայտած մտքեր ու գաղափարներ ունենալը դաժան բան է։ Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել ազատվելու այդ մտքերից` հանձնելով դրանք կտավներին։

 

- Գիտեմ, որ եղել են տարիներ, երբ նկարչությունը դարձել է Ձեր հիմնական զբաղմունքը։ Ինչպե՞ս ստացվեց, որ թողեցիք բժշկությունը ու անցաք նկարչության։


- Որոշումը կայացրել եմ մեկ օրում։ Ծանր տարիներին, երբ մեր բուժհիմնարկները կաթվածահար վիճակում էին, ստացվեց այնպես, որ մեզ պետք է այցելության գար Հանրապետության առաջին նախագահի տիկինը։ Անհամբերությամբ սպասում էի` վստահ, որ այցելության ժամանակ պետք է ներկայացնենք տիրող իրավիճակը, բացատրենք, որ` օրինակ. ցրտի պատճառով չենք կարողանում տարրական օգնություն ցույց տալ մեզ դիմած հիվանդ երեխաներին։ Ցավոք, ամեն ինչ ընթացավ այլ սցենարով։ Առավոտյան մեր գլխավոր բժշկի աշխատասենյակում մի հոյակապ, ճոխ սեղան գցվեց, ու առաջին տիկինն էլ արժանացավ ջերմագույն ընդունելության...
Հաջորդ օրը ես աշխատանքից ազատվելու դիմում գրեցի ու ամբողջովին նվիրվեցի իմ հոգու կանչին` նկարչությանը... Եվ այդպես մի քանի տարիներ...

- Ի՞նչ եք սիրում նկարել։


- Բնություն։ Ընդ որում, եթե առաջ փորձում էի վերարտադրել այն այնպիսին, ինչպիսին կա, ապա հետո հասկացա, որ բնությունը նաև միջոց է, որն օգտագործելով` հնարավոր է շատ բան ասել։ Երևի այդ պատճառով շատ զարմանում եմ, երբ որևէ նկարչի աշխատանքները փորձում են մինչև վերջ վերլուծել։ Վստահ եմ, որ ամեն մի նկարի մեջ կա մի թաքնված իմաստ, որը հասու է միայն հենց իրեն` հեղինակին։ Գլուխգործոց կարելի է համարել այն նկարը, որը դիտելիս յուրաքանչյուրը կարող է տեսնել այն, ինչ ինքն է ուզում։ Երևի հենց դա էլ կարելի կլինի անվանել կատարյալ նկար։

 

- Երբևէ նկար վաճառե՞լ եք։


- Վաճառել եմ։ Մեծ դժվարությամբ։ Ինձ համար շատ ավելի հեշտ է նվիրել նկարներ, որովհետև գիտեմ, թե ում եմ նվիրում, ու ինձ համար այդ նկարը կարելի է ասել կորած չէ։ Լրիվ այլ պատկեր է նկարը վաճառելիս։ Երբ գալիս էին նկարներ գնելու, դաժան զգացումներ էի ունենում. նկարներդ շարված են, ու սպասում ես, թե որն են ընտրելու։ Կան նկարներ, որոնք շատ ավելի հարազատ են, ու որոնցից շատ դժվար է բաժանվել։ Ու երբ գալիս էին նկար ընտրելու, երեխայի պես հուզվում էի ու մտքում խնդրում, որ հանկարծ դրանցից մեկը չընտրեն։ Մի քանի տարի նկարչությամբ զբաղվելուց հետո կրկին թողեցի այն` դեղագործական ընկերությունում աշխատանքի անցնելու պատճառով։ Ես դա համարում եմ իմ մեծագույն կորուստներից մեկը։ Երջանիկ եմ համարում այն մարդկանց, ովքեր զբաղվում են իրենց սիրած գործով։ Հանգամանքներն ինձ ստիպեցին հրաժարվել նկարչությունից, ու ես ինձ, ցավոք, չեմ կարող դասել երջանիկ մարդկանց թվին... Արդեն տասը տարի է չեմ նկարում։ Գուցե դարձյալ գա մի ժամանակ, երբ ձերբազատված լինեմ կենցաղային և աշխատանքային հոգսերից ու ինձ ազատ համարելով` փորձեմ ևս մեկ անգամ նվիրվել իմ սիրած գործին...

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2-2008 (10)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեղերի ներկրման հսկողությունը Հայաստանի Հանրապետությունում

Դեղերի որակի ապահովման կարևորագույն բաղադրիչներից է դեղերի ներմուծման հսկողությունը, որն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես մեր երկրի համար, քանի որ ՀՀ գրանցված դեղերի միայն 7-8%-ն է տեղական արտադրության...

Դեղագործական շուկա
Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը
Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը

Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...

Թվեր և փաստեր Ասոցիացիաներ
''Մանկաբարձության եվ գինեկոլոգիայի հրատապ խնդիրներ'' VII միջազգային գիտաժողովը

Արդեն 7-րդ անգամ «Մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրները» գիտագործնական ամենամյա գիտաժողովը իր շուրջն էր հավաքել մասնագետների, որոնց միավորում են կնոջ, մոր և մանկան առողջության...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Հայացք - Ֆրեդերիկ Աշեր. Le regard
Հայացք - Ֆրեդերիկ Աշեր. Le regard

- Ներկայանամ. Ֆրեդերիկ Աշեր, մասնագիտությամբ դեղագործ։ Ապրում և աշխատում եմ Միջերկրական ծովի ափին գտնվող ամենագեղեցիկ քաղաքում` Նիսում։ Ունեմ դեղատնային ցանց, որն իր մեջ ներառում է 8 դեղատուն...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

Մեր հյուրն է Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Հալեպի բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջանի Հադդադը...

Բժշկի ընդունարանում Ասոցիացիաներ Բժիշկներ
Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ...
Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ...

Արդյոք Լյուդովիկոսի այս տխրահռչակ ասույթը չէ՞ ընկած այն մարդկանց, կազմակերպությունների, նույնիսկ ՀՀ կառավարության բարձրաստիճան այրերի հոգեբանության հիմքում, որոնք այնքան ջերմեռանդորեն...

Հրատապ թեմա Հայաստանում
Ծերությունը և դեղերը
Ծերությունը և դեղերը

Ձեր դեղատան հաճախորդների մեջ հավանաբար քիչ չեն տարեցները։ Նրանց մեծ մասը դժվարանում է անգամ բժշկի մոտ հասնել, այդ պատճառով էլ նրանք անմիջապես գալիս են դեղատուն եվ դեղաբանին...

Ծերություև և երկարակեցություն
Н և К վիտամիններ
Н և К վիտամիններ

Վիտամին H։ Բիոտինն անհրաժեշտ է մաշկի բնականոն գործունեության համար, այն մտնում է ամինաթթուների և ճարպաթթուների նյութափոխանակությունը կարգավորող ֆերմենտների մեջ...

Վիտամիններ և միներալներ
''ԳՓ'' մթերք. ուտե՞լ, թե՞ չուտել
''ԳՓ'' մթերք. ուտե՞լ, թե՞ չուտել

Արդի բիոտեխնոլոգիայի բնագավառում գրանցված նվաճումները` գենետիկորեն փոխակերպված (ԳՓ) օրգանիզմները, աշխարհի շատ երկրներում օգտագործվում են զուտ բժշկական, գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության նկատառումներով...

Սնունդը և առողջությունը
Օձ - կյանքի և մահվան խորհրդանիշ
Օձ - կյանքի և մահվան խորհրդանիշ

Դարեր շարունակ օձերը համարվել են առեղծվածային արարածներ, որոնք միևնույն ժամանակ և՛ հիացմունքի, և ՛ սարսափի առարկա են եղել։ Շատ ու շատ հին քաղաքակրթություններում այդ սողունը առասպելների և ծիսական արարողությունների գլխավոր «անձն» էր։ Նա իմաստության և գիտության խորհրդանիշն է և, միևնույն ժամանակ, կարող է խորհրդանշել անկանխատեսելիությունն ու նենգությունը։ Պատահական չէ, որ քրիստոնեության մեջ օձը մի կողմից սատանայի բիբլիական հոմանիշն է, մյուս կողմից` վերածնման և ապաքինման խորհրդանիշը......

Թվեր և փաստեր Պատմության էջերից
Տիկնայք և պարոնայք
Տիկնայք և պարոնայք

Տղամարդու և կնոջ միջև անհամաձայնությունները սկսվեցին երևի թե հենց այն ժամանակ, երբ մեր նախածնողները` Ադամն ու Եվան, վտարվեցին դրախտից...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ